Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջանակների հետ։ Նա իր հարկի տակ ընդունում է քաղաքական գործիչներից մինչև զոհվածների ծնողների, մտավորականների և այլոց։
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի այս նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում, քանի որ պետության ղեկավարը բավականին սև գույներով է ներկայացնում ներկա վիճակը, առավել մշուշոտ՝ ապագան, որ Արցախում մնալը շատերի համար դառնում է անիմաստ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: