Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Այդ մարդիկ իրականությունից կտրված, դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են. Տիրան Խաչատրյանը՝ դասալքությանից խոսողների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Հայաքվե» շարժումը ստորագրահավաքի փաստաթղթերը պաշտոնապես հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը դրանք պետք է ուսումնասիրի։ Համապատասխան ձևաթուղթ տրամադրի, և շարժումը պետք է սկսի ստորագրություններ հավաքելու գործընթացը՝ 60 օրում 30 հազար ստորագրություն։ Նախաձեռնության անդամների հետ ԿԸՀ էր եկել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

- Պարոն Խաչատրյան, նոր նախաձեռնություն է սկսվել՝ «Հայաքվե», որի նպատակն Արցախը հանձնելը քրեականացնող օրենքի ընդունումն է, հանրաքվե կազմակերպելը։ Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը պիտի՞ կոնսոլիդանա այս նախաձեռնության շուրջ։

- Գիտեք՝ ոչ թե պետք է համախմբվեին այս նախաձեռնության շուրջ, այդ հարցի հետ կապված՝ մինչև այսօր եղել են բավականին քննարկումներ, համապատասխան քայլերն իրականացվում են, և կա աշխատանքների որոշակի համաձայնեցվածություն, դրանք դեռևս ընթացքի մեջ են, և հուսով ենք, որ ընթացքում այդ համախմբումը միասնական ճակատով կփորձի իրականացվել։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել, որը, նրա կարծիքով, ՀՀ կադաստրի թուղթն է։ Երբ Դուք զինվորական էիք, Հայաստանը պաշտպանելու համար Ձեզ կադաստրի թուղթ երբևէ պետք եկե՞լ է, որ հասկանաք, թե որ երկիրն եք պաշտպանում։

- Զինվորականին խնդիրը կատարելու համար դրա հիմնավորումներ կամ փաստաթղթային ձևակերպումներ պետք չեն։ Եթե զինվորականը ստանում է հրաման՝ որևէ առաջադրանք իրականացնելու համար, ապա առանց քննարկելու անցնում է կատարման։ Եթե նույնիսկ պարզվում է, որ ինչ-որ իր նկատմամբ անարդար վերաբերմունք է տեղի ունեցել, միայն կատարելուց հետո կարող է բողոքարկել, սա ես կանոնադրային պահանջն եմ նշում։ Այնպես որ, այս պարագայում ասել, թե մենք ունե՞նք արդյոք  պաշտպանելու հնարավորություն, կամ կա՞ համապատասխան կադաստրային թուղթ և այլն, ուղղակի անհեթեթություն է, առավել ևս՝ զինվորականների համար։

- Փաշինյանն ասում է, որ մեր պետության սահմանները, փաստորեն, հայտնի չեն։ Հիմա Դուք ի՞նչ սահմաններ եք պաշտպանել, ո՞րն է Ձեզ համար եղել մեր սահմանը։

- Գիտեք՝ ինձ համար հայրենիքի սահմանն այնտեղ է, որտեղ իմ հայրենիքի շահերը կան։ Մենք երկար տարիներ նաև խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, խնդիր ենք կատարում, չէ՞, դրված է առաջադրանք, ինչ-որ առաքելության կազմում իրականացնում ենք տարբեր խնդիրներ, չպիտի՞ կատարենք։ Մենք գոնե հաստատ գիտենք, որ այդ երկրները մեր հայրենիքը չեն, նույնիսկ տեղեր կան, որ ընդհանրապես հայ չկա, բայց այդ խնդիրը չպիտի՞ կատարենք։ Բայց կա Հայաստանի և հայ ժողովրդի շահ, որից ելնելով՝ պետք է դա կատարվի, և մյուսը՝ կա հրաման, որի համաձայն դա պետք է իրականացվի։

- Շատերն ասում են, որ նույնիսկ այս փաստաթղթի ստորագրումը չի կանխի նոր պատերազմը, որը պիտի Սյունիքում լինի։ Համաձա՞յն եք այդ պնդման հետ, որ նոր պատերազմ լինելու է, և, ըստ Ձեզ, մեր բանակը պատրա՞ստ է նոր պատերազմի։

- Նախ՝ պատերազմն ավարտված էլ չէ։ Ճիշտ է՝ եղել է զինադադարի համապատասխան հայտարարություն, բայց դրանից հետո՝ անցած 3 տարիների ընթացքում չի եղել մի որևէ ժամանակահատված, որ մենք իրական զինադադար կամ խաղաղություն ունենանք, որ մենք այդ վիճակը գնահատենք և հասկանանք։ Պատերազմ լինելու հետ կապված՝ չի բացառվում, որովհետև այն հայտարարությունները, որոնցով հանդես են գալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և այն պահանջները, որոնք ունեն այսօր և հնչեցվում են, իհարկե, մտածել է տալիս, որ դրանք չհատարելու դեպքում որոշակի ճնշումներ կլինեն։ Թե ինչ մասշտաբի պատերազմ կլինի, որտեղ կսկսվի, ինչ շարունակություն կունենա, դա մի քիչ այլ խնդիր է։ Իսկ բանակի դիմակայելու հետ կապված, իհարկե, բանակը պատրաստ է դիմակայելու, ուղղակի պետք է դիմակայելը կազմակերպել, դիմակայելը պետք է ապահովել և պայմաններ ստեղծել։ Եթե դրանք չարվեն, ապա ինչ-որ բան անելու մասին խոսելն ավելորդ է, բայց եթե կազմակերպվի, ուրեմն հնարավորություն կա։

- Պետությունն ի վիճակի՞ է կազմակերպել դիմակայությունը։ Իշխանություններն ասում են, որ բոլորն իրենց խանգարում են դա անել․ Ռուսաստանը փողը վերցնում՝ զենքը չի տալիս, Իրանը չի թողնում, որ Հնդկաստանից գնված զենքերը գան․․․։

- Մեր պետությունը շատ բաներ կարող է անել։ Նախ սկսենք այնտեղից, որ մենք մեր ներքին հնարավորությունները, պոտենցիալն օգտագործենք, երկրորդը՝ արտաքին հարաբերությունների հետ կապված՝ չգիտեմ, թե ինչ են ասում՝ Իրանը չի թողնում, ինչպես է հակազդում և այլն, բայց ես երբևէ չեմ տեսել Իրանի կողմից մոտեցում, որը հակառակ մտածմանն ինձ կբերեր կամ թույլ կտար ինչ-որ ձևով կասկածամտություն ունենալ իրենց հետ կապված։ Ընդհակառակը՝ ամենակրիտիկական պահերին էլ Իրանի իշխանություններն աջակցել են, նույնիսկ այն դեպքում, երբ կարող էին արտաքին ուժերի, քաղաքական հարաբերությունների առումով հարվածի տակ լինել, իրենք պատրաստակամ են եղել և իրականում աջակցել են։

- Իսկ դասալիքնե՞րը։ Աննա Հակոբյանն ասաց, որ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել։ Այս հայտարարությունը մեր բանակի մասի՞ն է։

- Դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հստակ թիվ հնչեցնել, ինչ-որ քանակ ասել․․․։ Դա նույնիսկ այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, ես նկատի ունեմ իրավաբաններին, որոնք կոնկրետ գործերով հետաքննում կամ քննություններ են իրականացնում, չեն կարող թիվ հնչեցնել։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ թվեր են հնչեցնում, իրականությունից կտրված, զուտ դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են։ Ես այդքանը կարող եմ ասել։