Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլըԲարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահինՆորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերիԳագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզումԿրակ, պայթյուն և 260 զոհ. Air India-ի ինքնաթիռի ողբերգական կործանման հետաքննությունը ձգձգվում էԻրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՇիո Երրորդը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինըՄոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերություններըՄարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարներըՁեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավորԱռաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալովԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետAFP․ Իրանամետ հաքերները հայտնել են ՀԴԲ դրոնները կոտրելու մասին և սպառնացել են գրոհել աշխարհի առաջնությունըԴատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեցՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասինՔննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններըԱլեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբանՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդինԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ ԱրաղչիՀայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. ԳասպարյանԱյս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Դատարան է հանձնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար մեղադրվող անձանց քրվարույթի նյութերը Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին «Էլի՞ լուռ եք մնալու». Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներինՆախկինում դատապարտված անձը, ավտոտեխսպասարկման կայանից, հափշտակել է շուրջ 120 մլն դրամԿիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելուՓաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Քաղաքագետ«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջովԽուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի կայծակից փլուզված կամրջի հատված (տեսանյութ)Իոաննիսյանը հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում Ավինյանին. Քաղաքապետարանի արձագանքըՇատ եք վռազում, համբերեք. Սամվել ԿարապետյանՍեյրան Օհանյանին «բերման կենթարկեն» դատարանԿիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ մոտ և տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան (տեսանյութ)Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են. Ուզբեկստանի նախագահը՝ ՓաշինյանինԲայց ես չէի նկատել. Սամվել Կարապետյանի ոտքի սարքը անջատվել է․ ի՞նչ է կատարվել տնային կալանքի ժամանակ (տեսանյութ)
Ադրբեջանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մամուլ

Փաշինյանն ամեն ինչ կանի՝ Երևանը «չհանձնելու» համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակում նախօրեին կայացել է ՔՊ վարչության հերթական նիստը, որը եղել է նախընտրական թեմաներով։ 

Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին ասել է, որ ողջ ջանքերն ու ռեսուրսն առաջիկա ամիսներին պետք է ուղղել Երևանի ավագանու ընտրություններին, տողատակերում էլ սպառնացել է, թե անձամբ է վերահսկելու ընտրական գործընթացները և չի ներելու անգործունյա կուսակիցներին։ Նա ընդգծել է, որ պետք է մի կողմ թողնել անձնական բոլոր տարաձայնությունները, քանզի Երևանի «հանձնումը» կնշանակի ժամանակի ընթացում ամբողջական իշխանության հանձնում, մինիմում՝ ՔՊ-ի պարտության դեպքում երկրում երկիշխանություն կձևավորվի՝ իր բոլոր տհաճ հետևանքներով։ Մի խոսքով՝ հրահանգավորել է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և լուրջ մոտենալ աշնանային գործընթացին։

Երևանի ավագանու ընտրությունները Փաշինյանի համար կենսական նշանակություն ունեն, վարչության նիստում նա հայտարարել է, որ ավագանու ընտրություններում նախընտրական շտաբը կգլխավորի վարչության անդամներից մեկը, ներկայում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում լիազորություններն արդեն ավարտվել են՝ կապված ԱԻՆ-ը լուծարելու և ԱԻՆ-ի գլխավոր բաղադրիչը հանդիսացող Փրկարար ծառայությունը ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկելու հետ։

Երբ Փամբուխչյանը չնշանակվեց ՆԳ նախարար և անգամ փոխնախարար, լուրեր շրջանառվեցին, որ նրան վարչապետի խորհրդական են նշանակելու՝ այդպես են վարվում բոլոր յուրային պաշտոնաթողների հետ։ Բայց այս փուլում Փաշինյանին հարկավոր է նվիրված ու վստահելի մեկը, ով կկառավարի ընտրությունների գործընթացը և կկատարի ավելի շատ իր, քան Տիգրան Ավինյանի հրահանգները։ Այս առումով Փամբուխչյանը թերևս ամենահարմար թեկնածուն է։ Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք նաև, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում միայն Փամբուխչյանը կարող է մտածել որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու մասին։

Որոշ տեղեկություններով, Երևանի ավագանու ՔՊ նախընտրական ցուցակն ամբողջությամբ Փաշինյանի կողմից է կազմվելու, համենայնդեպս՝ նա զգուշացրել է, որ պատահական մարդիկ չեն կարող հայտնվել այդ ցուցակում՝ ակնարկելով, որ առնվազն իր հետ պետք է համաձայնեցնել։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ Փաշինյանը նպատակ ունի Ավինյանին հնարավորինս փոքր շանս տալ՝ իր թիմը քաղաքապետարան անցկացնելու, և որոշել է նրան անգլիական թագուհու կարգավիճակում պահել, իսկ ցանկում ունենալ պոտենցիալ մի քանի քաղաքապետի թեկնածու, որպեսզի Հայկ Մարությանի դեպքը չկրկնվի։ Նա անձամբ է թիմի աշխատանքը կառավարելու և ամեն կերպ հասկացնում է Տիգրան Ավինյանին, որ քաղաքական մեծ ախորժակ չդրսևորի՝ ամբողջական իշխանության ձգտում չունենա։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է մրցակիցների մասին, մեր աղբյուրներն անուններ չտվեցին, սակայն նշեցին, որ որոշել են ամենադաժան ձևով պայքարել մրցակիցների դեմ՝ ինչպես 2018-21 թթ․ էին պայքարում։

Երեկ պատերազմն արդեն հայտարարվեց, ինչպես միշտ, առաջինը մարտի նետվեց Փաշինյանի հավատարիմ «զինվորներից» առաջինը՝ Ալեն Սիմոնյանը։ Նա խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց․ «Կարող է՝ Երևանի կենտրոնում, որտեղ տարբեր տեղերից եկած, ՀՀ մայրաքաղաքի էլիտար շենքերում մի քանի բնակարան գնած մարդիկ, որ նախկին իշխանության մաս էին կազմում, նախկին իշխանությանն էին սպասարկում, դժգոհ են, բայց Հայաստանի ժողովուրդը մեզ հետ անմիջական կապի մեջ է: Եվ ես վստահ եմ, որ եթե եկող շաբաթ նոր ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո: Մոռանո՞ւմ եք՝ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»։ Նշեց նա՝ անուններ չտալով։ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը երաշխավորվա՞ծ է, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է, որովհետև այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են: Կառավարության կողմից տրված գումարները, որոնց շնորհիվ վերելակներ են նորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, շենքերն են վերանորոգվում, այդ ամենն անում է կառավարությունը, անում է ՔՊ-ն»:

Նկատենք, որ այս պահին թվում է, թե Ավինյանին հաղթելը շատ բարդ է, որովհետև ռեալ մրցակիցներ չկան դաշտում՝ ոմանք չեն շտապում պաշտոնապես ազդարարել իրենց մասնակցության մասին, որոշները փնտրտուքների մեջ են։ Լուրջ մրցակից է դիտվում նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, ով, ըստ ՔՊ հարցումների, շրջանառվող թեկնածուների ցանկում ամենամեծ վարկանիշն ունի։ Բավականին լավ ստարտային վիճակում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։ Իսկ տիտղոսակիր ընդդիմությունը դեռ դիրքավորվել է ու չի բացում խաղաքարտերը։ Ակնհայտ է, որ ՀՀ երկրորդ նախագահը հետ է քաշվել, եթե անցած տարի խոսվում էր որդու հնարավոր առաջադրման մասին, ապա այժմ հարցը փակված է, և Քոչարյանն էլ սկսել է շրջագայել արտերկրում ու ամեն ինչով հասկացնում է, որ ինքն այլևս չի ակտիվանալու՝ իրենից ձեռք քաշեն։ Նաև դա է պատճառը, որ նա թեև ակնհայտորեն չի աջակցում, բայց չի էլ խանգարում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին՝ մտնելու քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ։ Նա հավաքել է թիմին, հայտարարել, որ լրատվական ու ֆեյսբուքյան ռեսուրսները տրամադրում է Թևանյանին, առաջարկել է աջակցել՝ ով ինչով կարող է, սակայն գոնե ԱԺ խմբակցությունը դրական չի վերաբերվել այդ փաստին, և դա է պատճառը, որ «Հայաստան» դաշինքի 29 պատգամավորից գրեթե ոչ մեկը չկա Թևանյանի կողքին։ Իսկ Սերժ Սարգսյանը, ըստ լուրերի, պատրաստ է աջակցել Արթուր Վանեցյանին, եթե վերջինս որոշի առաջադրվել։ Ու չնայած ժամանակը շատ կարճ է, բայց Արթուր Վանեցյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նա պատրաստ էր առաջադրվել, եթե խորհրդարանական ընդդիմությունը միավորվեր իր թեկնածության շուրջ, սակայն Թևանյանը ձախողել է այդ պլանները։ Թեև բոլորը հասկանում են, որ Անդրանիկ Թևանյանը շատ փոքր շանսեր ունի»: