Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են խաղաղ երկխոսությունը․ ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ Վաշինգտոնում նախատեսված, սակայն հետաձգված բանակցություններին: Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը:
«Դա 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է եղած խնդիրների լուծման համար։ Մենք կարծում ենք, որ համաձայնությունը մոտ է: Հանդիպումը ցավոք տեղի չունեցավ 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ այն հնարավորինս շուտ կկայանա մեկ այլ ամսաթվին»,- ասել է Մեթյու Միլերը: