Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը կբարգավաճի. Էրդողան
Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են գրավում Արևելքի և Արևմուտքի միջև։
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցից հետո Twitter-ի պաշտոնական էջում կատարած հրապարակման մեջ։
«Մեր եղբայրությանը համահունչ՝ մեր համագործակցությունը կխորանա բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև էներգետիկ, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը կբարգավաճի»,- APA-ի Ստամբուլի թղթակցի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:
«Ես նույնպես հավատում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները։ Այս առումով, երախտագիտության և հարգանքի զգացումով հիշում եմ Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևին իր 100-ամյակի տարում, ով որպես ժառանգություն թողեց մեզ երկու պետություն, մեկ ազգ կարգախոսը։ Մենք կշարունակենք զարգացնել մեր կապերը բոլոր ոլորտներում հաղթանակած Գերագույն գլխավոր հրամանատարի, նախագահի և իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ ձեռք ձեռքի տված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։