Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Քաղաքականություն

«Խաղաղության» շղարշով փաթեթավորված հայրենադավությունն ու դավաճանությունը հենց սա է, որ կա

Ստի ու կեղծիքի վրա իշխանության եկած «քայլիստները», առանց ամոթի ու խղճի խայթի, շարունակում են ստել` հիմարացնելով մի ողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն իր ուսերին դրած իշխանության բերեց նրանց։

Այս անգամ անդրադառնանք ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին, որոնք կա՛մ չիմացության հետևանքն էին, այսինքն` տեղեկացված չէ (ինչը քիչ հավանական է), կա՛մ էլ պարզապես դա հերթական ծաղրն է` իրենց ընտրողների նկատմամբ։

Մասնավորապես, հունիսի 13–ին` ԱԺ ճեպազրույցում, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե իբր «Զանգեզուրի միջանցքի» հարցում պարտադրանք չի կարող լինել, քանի որ «ՀՀ իշխանությունն ընտրված է...»։

«Տեսաք՝ հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու, կարծես թե, այդ ընկալումը եղավ, որ, իրոք, նման բան ո՛չ նախատեսվել է, ո՛չ էլ դրա մասին խոսվել է, չնայած, որոշները փորձեցին սակարկել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել։ «Միջանցքի» թեման Ադրբեջանի հռետորաբանությունից դուրս է եկել»:

Ու հենց այն պահին, երբ Սիմոնյանը ցինիկաբար նման հայտարարություն էր հնչեցնում ու խոսում հայկական կողմի «կամք դրսևորելու» մասին, Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում իրար ձեռք էին սեղմում։

Ավելին, ինչպես հետո թուրքական լրատվամիջոցները սկսեցին մեկը մյուսի հետևից հրապարակել` թուրք ու ադրբեջանցի ղեկավարները խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Ալիևը մասնավորապես հայտարարել է. 

««Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անխուսափելի է: Ամեն դեպքում, մենք կավելացնենք մեր ջանքերն այս ուղղությամբ»։

Էրդողանն էլ նշել է, որ

««Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված հարցերը պետք է հնարավորինս արագ լուծվեն»։

Ստացվում է, մինչ թշնամին սպառնալիքով հայտարարություններ է հնչեցնում ու ցույց տալիս, թե իրականում ով է իր «կամքը» դրսևորում, Ալեն Սիմոնյանը փափուկ բարձ է դնում ժողովրդի գլխի տակ ու Գյուլնազ տատի հեքիաթներով փորձում համոզել, որ ամեն ինչ լավ է, ոչ մի պարտադրանք չկա, իսկ ինչ անում են` անում են միայն  հայ ժողովրդին երկարատև խաղաղություն բերելու համար։

Այստեղ խնդիրն այն չէ, թե իշխանությունն ինքը իսկապես հավատո՞ւմ է արդյոք իր հորինած «խաղաղության» թեզին, այլ խնդիրն այն է, որ իր մտացածին «խաղաղության օրակարգը» ձևավորելու ճանապարհին, իշխանությունը հակապետական քաղաքականություն է վարում` համառորեն խեղաթյուրելով իրականությունը։

Ալեն Սիմոնյանն ու մյուսները սկուտեղի վրա հասարակությանն են հրամցնում սուտն ու կեղծիքը` լուսավոր ապագայի սուտ խոստումով։ Մինդեռ դառն իրականությունը ցույց է տալիս, որ թուրքի ու հայի միջև խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ թուրքն ուզում է տիրանալ ու ոչնչացնել, ինչն ամեն օր ապացուցում է` ամեն օր թշնամու կողմից հայկական կողմի ուղղությամբ արձակված կրակոցները վկա։

Ու մինչ իշխանությունն ու նրան սատարող կամ հավատացող հասարակությունը մտածում են, թե` էս էլ տանք ու ապրենք խաղաղ, էն էլ տանք ու ապրենք խաղաղ, էս մեկն էլ տանք ու խաղաղ ապրենք.... կորցնում ենք երկիրն ու հարազատ մարդկանց (թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես)։

«Խաղաղության» շղարշով փաթեթավորված հայերանդավությունն ու դավաճանությունը հենց սա է, որ կա։

Ու երբ Ալենին ասում են դավաճան, նա ոչ թե պետք է այն համարի որպես հայհոյանք կամ անձնական վիրավորանք, այլ հասկանա, որ դա իրեն ուղղված քաղաքական գնահատական է։

Այդ գնահատականն ուղղելու համար հարկավոր է աշխատել ոչ թե թշնամի երկրին հաճոյանալու, նրա ականջը շոյելու, այլ սեփական երկիրը չկորցնելու ուղղությամբ, ոչ թե թքել ու հետո էլ սրտնեղել, երբ ճակատիդ ասեն հայտնի դարձած խոսքերը՝ դե ապացուցեք, որ ուղտ չեք...

Արմինե Մկրտումյան