Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի. Լուկաշենկո
Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի, դրա համար մեծ նախադրյալներ կան:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ես մարգարե չեմ, բայց Ուկրաինայում մենք կվերջացնենք այս պատերազմը: Դրա համար արդեն իսկ կան մեծ նախադրյալներ: Բայց այդ ժամանակ արևմուտքի այս խելագարները չափազանց շատ խնդիրներ կստեղծեն մեզ համար: Եվ եթե նրանք անցնեն այս սահմանները, դա կլինի շատ ցավալի նրանց համար»,- ասել է Բելառուսի նախագահը։