Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է նպաստառուների քանակը կտրուկ կրճատել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը որոշել է վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում՝ ասվում էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։ Անցել է մոտ 3 տարի, բայց աղքատությունը չի կրճատվում։ Թեև աղքատների քանակի վիճակագրությունը չի հրապարակվում, անզեն աչքով էլ երևում է, որ աղքատների թիվն աճի միտում կա։
Բայց սոցիալապես խոցելի խավի վիճակը բարելավելու փոխարեն կառավարությունը որոշել է փոխել աղքատության գնահատման համակարգը՝ հրաժարվելով «Փարոսից»։ Նոր հայեցակարգ են մշակել՝ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ են ուզում ստեղծել»: