Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի «միակությունն» ու Բորելի բացահայտումը Արցախը հանձնելու մասին

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք: Լրատվական գործակալությունները մեջբերում են Բորելի հայտարարությունը, որ նա արել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Այսպես, Ժոզեպ Բորելը մասնավորապես ընդգծել է. «Մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը (բառացի մեջբերում է, ձևակերպումը մերը չէ-Ա.Հ.) մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»:

Այսպիսով, ԵՄ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «դամը պահող» քպականները բացահայտ ստախոսներ են ու ամենալկտի ձևով խաբում ու մոլորեցնում են հանրության՝ իրենց դեռևս ունկնդրող հատվածին, երբ սեփական մեղքերը կոծկելու համար ասում են, թե «Ղարաբաղը նախքան մեզ էր տված...», Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագրով էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված ու նման բաներ: Հարկավ, մեզանից շատերին առանց Բորելի հայտարարության էլ պարզ էր, որ Փաշինյանը և նրա դամքաշները խաբում ու մոլորեցնում են հանրության դյուրահավատ հատվածին: Բայց այն, որ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով է բացահայտորեն մերկացվում Նիկոլ Փաշինյանի սուտը, որակապես մի փոքր այլ է:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին (վստահ ենք, որ նաև՝ վերջին) ղեկավարն է, որը անթաքույց սպասարկում է հայության ու Հայաստանի արնախում թշնամիների շահերը և Հայոց հայրենիքի բնօրրան երկրամասը ճանաչում է թշնամուն պատկանող տարածք, այսինքն՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար նման բան չի ճանաչել, Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել ու չի ճանաչել: Այդ քննարկման ընթացքում Բորելը հայտարարել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, սակայն թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը, ինքը չի կարող ասել: Իսկ ինչ կա այստեղ չկարողանալու:

Մենք կարող ենք ասել, թե ինչ է լինելու: Կարծում ենք՝ եվրոպացիներն էլ գիտեն՝ ինչ է լինելու. ադրբեջանական թուրքերից այլ ոչինչ սպասելի չէ, քան նորանոր հանցագործությունները, ահաբեկչությունները, ագրեսիաներն ու ռազմական բախումները, մինչև այն պահը, երբ յուրաքանչյուր հայ վերստին չհասկանա, որ մարդակերի հետ խաղաղություն չի կարող լինել ու զենքը ձեռքին չպաշտպանի իր ապրելու իրավունքը, մինչև իր երկիր ու տուն ներխուժած մարդասպաններին չխաղաղեցնի՝ դրանց արժանի ճանապարհով: Թող ոչ մեկը հիմար պատրանքներ չունենա: Թուրքը մնացել ու մնալու է թո՛ւրք: Թուրքը շարունակելու է կոտորել, սպանել, թալանել, սրիկայություն անել, քանի դեռ քիթումռութին հակահարված չի ստացել:

Ի դեպ, միայն Բորելը չէ: Ֆրանսիայի ԱԳ նախարարուհի Քաթրին Կոլոնան, նախօրեին արձագանքելով պատգամավորներից մեկի հարցին, թե՝ ի՞նչ օգնություն են ցուցաբերում Հայաստանին, պատասխանել է. «Ոչ մի երկիր այնքան ջանքեր չի գործադրում Հայաստանի և նրա հարևան Ադրբեջանի միջև արդար խաղաղության հասնելու համար, որքան Ֆրանսիան»: Ավելին, տիկին ԱԳ նախարարը հայտարարել է. «Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ արդարացի խաղաղության հասնելու համար»: Սարսափելի շատ հարցեր են ծագում նման հայտարարությունից, բայց սահմանափակվենք մի քանիսով: Ամենից առաջ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին պետք է հուշել, որ իրենք ոչ թե «Հայաստանի կողքին են» կամ «հայության կողքին» են, այլ Նիկոլ Փաշինյանի կողքին են:

Իսկ դրանք տարբեր բաներ են: Այսօր լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, նշանակում է՝ լինել Հայաստանի դեմ, լինել Արցախի դեմ, ճանաչել Արցախը ադրբեջանական, այսինքն՝ դառնալ Արցախի հայության դեմ ցեղասպան ու հանցավոր ոտնձգությունների հանցակից: Եվ հետո՝ այդ ի՞նչ «արդար խաղաղության» մասին է խոսում տիկին նախարարուհին. այն «խաղաղության», երբ ադրբեջանցիները ամիսներ շարունակ շրջափակված են պահում Արցախն ու 120 հազար արցախահայությա՞նը, երբ հանցագործ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարա՞ծք, երբ Ալիևը միայն հոխորտանքով ու սպառնալիքով է խոսո՞ւմ: Մեկը չէ, երկուսը չէ...

Իսկ այդ նույն ժամանակ այդ նույն եվրոհամայնքը, որի ներկայացուցիչներն են Բորելն ու Կոլոնան, աչք է փակում այդ ամենի վրա, քանի որ ադրբեջանական գազն իրենց համար ավելի թանկ ու կարևոր է, քան մարդկային կյանքը, քան ինքնորոշման իրավունքը, քան բոլոր այն արժեքները, որոնք իբրև դավանում է Եվրոպան: Դա՞ է պարոնայք եվրոպացիների պատկերացրած «արդարությունն» ու «խաղաղությունը»: Եթե այո, ապա դժվար թե ավելի վտանգավոր «պատկերացում» լինի: Համարյա այդպիսի պատկերացում Եվրոպան ուներ 20-րդ դարի սկզբին: Տեսանք՝ ինչ եղավ...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: