Պրիշտինայի և Բելգրադի միջև հարաբերությունները շարունակվում են լարված մնալ
Սերբիայի իշխանությունները ձերբակալել են Կոսովոյի երեք ոստիկանի։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ նրանք գտնվում էին սերբական տարածքում՝ սահմանից 1,8 կմ հեռավորության վրա։
Միաժամանակ Պրիշտինան հայտնել է, որ ոստիկանները ձերբակալվել են Կոսովոյում՝ սահմանից 300 մետր հեռավորության վրա։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բելգրադին մեղադրել է սերբական զորքերի իրենց տարածք ներխուժելու մեջ։
Սերբական զորքերի մուտքը Կոսովոյի տարածք ագրեսիա է,- գրել է Կուրտին։
Կոսովոյի իշխանություններն արգելել են սերբական համարներով մեքենաների մուտքը։
Վուչիչը հերքել է այս մեղադրանքները։