Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում իր աշխատանքը գնահատում է թափանցիկ
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ի սկզբանե լիովին թափանցիկ է 6 կենտրոնից առավելագույնը 103 միջազգային դիտորդով աշխատելու իր ծրագրի հարցում:
Այս մասին նշված է առաքելության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք նպատակ ունենք շուտով հասնել այս ծրագրի լիարժեք գործունակությանը: Մեր առաքելությունը անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»,- ասված է գրառման մեջ:
