Դուք չեք գիտակցում`ով եք դուք, հանգստացեք. Սիմոնյանը նկատողություն արեց Օհանյանին և պաշտպանեց բանակում մայկա-տռուսիկ չունենալուց բողոքող Ալեքսանյանին
Ազգային ժողովում թեժ քննարկումներ են ընթանում: Բանակում մայկա-տռուսիկ չունենալուց բողոքող ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
Խոսակցությանը միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով Օհանյանին չշարունակել վեճը. «Ջղայնացե՛ք, դո՛ւրս եկեք էլի պարոն Օհանյան: Չգիտեմ... Մի բան արեք, բայց մի շարունակեք»:
Սիմոնյանը նաև ընդդիմությանը հորդորեց հիշել, թե ով է ընդդիմությունից առանց մայկա-տռուսիկ եկել ու ինչի տեր դարձել. ծակ կոշիկներով ու հայերեն չիմանալով:
Սիմոնյանն Օհանյանին ասաց, որն վերջինս լքի դահլիճը. «Հանգստացե՛ք, նստե՛ք կամ անհանգիստ նստեք: Ինձ թվում ա՝ Դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում և ով եք Դուք»