Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները. Փալոուն
Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկ ստեղծում հայկական տարածքում իր հարձակումների միջոցով:
Այս մասին Թվիթթերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը:
«Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անիմաստ գործողությունները և առաջ մղի Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը»,- գրել է նա: