Այդ «ռազմական սադրանքը», ագրեսիա է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ. Ադրբեջանի ԱԳՆ-ն սեփական սադրանքը բարդում է հայկական կողմի վրա
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական հայտարարությամբ այսօր Քաշաթաղի միջանցքում իր իրականացրած սադրանը փորձել է բարդել հայկական կողմի վրա:
«Այսօրվա «ռազմական սադրանքը», Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու և խաղաղ գործընթացում Հայաստանի անտարբերության վառ օրինակ է:
Այդ «ռազմական սադրանքը», ագրեսիա է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- հավելել է թշնամի երկրի ԱԳՆ-ն։