Հայաստանը պարզապես պետք է թղթի վրա ամրագրի, որ Ղարաբաղը Ադրբեջան է. Ալիև
«Հայաստանին պետք է ուղղակի քաղաքական կամք դրսևորել և թղթի վրա գրել այն, ինչ իրենք արդեն պաշտոնապես հայտարարել են՝ Ղարաբաղը Ադրբեջան է»։
Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո մամուլի հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական պետության ղեկավարը նշել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է խաղաղ համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ բանակցությունների մասին.
«Եվ կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրման հեռանկարներ կան»,- ասել է Ալիևը: