«Պտտվող դռներ». հենց այս գործիքակազմով է բռնապետական իշխանությունն աշխատում. Վրթանեսյանը՝ Աշոտյանի ձերբակալման մասին
Ես սահմանային իրավիճակն ու Աշոտյանի ձերբակալությունը չէի կապի իրար հետ: Իսկ պատճառը մեկն է՝ մենք գործ ունենք բռնապետության հետ, իսկ բռնապետությունը դիմադրության ցանկացած փորձ ձգտում է կասեցնել: Եվ դա մշտապես է անում, անկախ նրանից, թե զուգահեռ ինչ իրադարձություններ են տեղի ունենում: Այս մասին այսօր Քննչական կոմիտեի մոտ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալմանը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին, ընդդիմադիր գործիչներին, քաղաքական հակառակորդներին, քննադատներին, նույնիսկ լրագրողներին, փորձագետներին ճնշելու փորձերն իրենց մոտ գրաֆիկով են:
«Սա ստանդարտ բռնապետակակն գործիքակազմ է, որը նույնիսկ հատուկ անուն ունի, կոչվում է «պտտվող դռներ»: Այսինքն՝ իշխանությունը, որպեսզի շատ ռեսուրսներ չծախսի, մարդուն բռնում է, ինչ-որ ժամանակ պահում, ճնշում, սպառնում և այլն, հետո բաց են թողնում ու հաջորդին են բռնում: Սա մեծ քեյս է: Օրեր առաջ բաց թողեցին նաև Գայանե Հակոբյանին, որին մեղադրում էին Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ: Դա փակեցին ու անցան հաջորդին»,- նշեց Վրթանեսյանը և հավելեց, որ գուցե ինչ-որ մի տեղ նույնիսկ կախած գրատախտակ ունեն՝ հատուկ գրաֆիկով, որտեղ, օրինակ, հունիսի 15-ին Աշոտյանի նկարն էր փակցված: