Նման կերպ փորձում են լռեցնել այն բոլոր գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում տեղի ունեցող հայրենավաճառությանը. Աշոտյանի փաստաբան
Արմեն Աշոտյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում: Նման կերպ փորձում են լռեցնել այն բոլոր գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում տեղի ունեցող հայրենավաճառությանը: Այս մասին Քննչական կոմիտեի մոտ ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ ցուցմունք չեն տվել, քանի որ նախկինում, որ գործը ՀՔԾ-ում է քննվել, մանրամասն ցուցմունք տրվել է:
«Հատուկ քննչական ծառայությունը շուրջ 2 տարի հիմք չէր գտնում մեղադրանք առաջադրելու: Մեղադրանքն առաջարկեց այս հիմնարկը (ՔԿ), նույն նյութերի վրա: Այսինքն՝ ՀՔԾ-ն (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) կողմ էր գործը կարճելուն, իսկ ՔԿ-ն գտավ, որ պետք է մարդկանց կալանավորել»,- նշեց փաստաբանը: