Ռուսները պատերազմ են սկսելու ՆԱՏՕ-ի երկրների դեմ. Զելենսկի
Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի պարտությունը Միացյալ Նահանգներին կդնի ընտրության առաջ՝ պայքարել կամ թույլ տալ Հյուսիսատլանտյան դաշինքի փլուզմանը, NBC News-ին ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, ապա Ռուսաստանը կանգ չի առնի և ավելի հեռուն կգնա դեպի Բալթյան երկրներ և Լեհաստան։
«Ռուսները պատերազմ են սկսելու ՆԱՏՕ-ի երկրների դեմ: Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ն պետք է ընտրի՝ ՆԱՏՕ-ի փլուզում, թե պատերազմ»,- ասել է Զելենսկին։