Մենք ներկա ենք լինելու ու տեսնելու, թե ինչպես են Նիկոլի ասած «վնգստացողների» կողմից անհայրենիք «վնգստացողները» դատապարտվում․ Աննա Մկրտչյան
Արմեն Աշոտյանը անհայրենիք, տականք Նիկոլի վախերի հալածյալն է։ Արմեն Աշոտյանը ՀՀ քաղբանտարկյալ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Աշոտյանի նկատմամբ հետապնդումը չունի որևէ տրամաբանական, իրավական հիմք կամ հիմնավորում։ Դա մանր փոքրոգության, քինախնդրության, թշնամու կողմից ՀՀ-ն զավթելու հերթական ապացույցն է։
«Երեկ դուք այստեղ որևէ մեկին չէինք գտնի, որ կասկածեր՝ լինելու է անարդար դատավարություն։ Այս շենքում հայտնված յուրաքանչյուրը, Նիկոլին ծառայող ցանկացած մեկը գիտի, թե ինքն ինչին է կոչված։ Բայց ես կարծում եմ, որ մենք ներկա ենք լինելու ու տեսնելու, թե ինչպես են Նիկոլի ասած «վնգստացողների» կողմից անհայրենիք «վնգստացողները» դատապարտվում։ Իրենց մաղթում եմ նման դատական ակտեր։ Ու այդ դատական ակտերը լինելու են։ Հասցնելու են նրան, որ մի հոգի անգամ այս երկրում չի լինելու փաստաբանի լիցենզիայով, որ ասի՝ ես այս անհայրենիք տականքի իրավունքները գոնե կպաշտպանեմ»,- նշեց Մկրտչյանը։