Նարեկ Սամսոնյանի «բացակայելու արգելք» խափանման միջոցը փոխարինվել է գրավով
Այսօր առավոտյան տեղի են ունեցել Նարեկ Սամսոնյանի գործով նախնական դատալսումները։ Սամսոնյանը մեղադրվում է բռնությունն արդարացնելու համար, մինչդեռ մենք պնդում ենք, որ Սամսոնյանն արդարացրել է ոչ թե բռնությունը, այլ ինքնապաշտպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Մեր միջնորդությամբ՝ «բացակայելու արգելք» խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն ՀՀ դրամ գրավով։ Հիշեցնում եմ, որ տարբեր քրեական գործերով կիրառված խափանման միջոցների հետևանքով Սամսոնյանը զրկված էր տեղաշարժի ազատությունից 2020թ. հունվարից։ Փաստորեն, այդ իրավունքը երեք ու կես տարի անց վերականգնվում է։
Հիմնական դատալսումները նշանակվել են հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ին»։