Թուրքերը մեր հավերժ թշնшմիներն են. Իրանի նախագահի կին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի կինը՝ Ջամիլա Ալամոլհոդան, վենեսուելական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ուր նա այցելել է ամուսնու հետ, թուրքերին անվանել է Իրանի թշնամիներ:
«Թուրքերն ու մոնղոլներն Իրանի հավերժ թշնամիներն են։ Պատմության ընթացքում այս պետությունները հարձակվել են Իրանի վրա»,- ասել է Ալամոլհոդան:
Իրանի նախագահի կնոջ խոսքերն անմիջապես լայն արձագանք են գտել սոցցանցերում։
Նշենք, որ Իբրահիմ Ռաիսին այցով գտնվում է Լատինական Ամերիկայում։