«Միլանի» ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն իր մարզաշապիկի վաճառքի գումարով կօգնի Արցախի բնակչությանը
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն աճուրդի է հանել այն մարզաշապիկը, որով Կատարում կայացած աշխարհի առաջնությունում մասնակցել էր Անգլիայի դեմ քառորդ եզրափակիչի հանդիպմանը:
Ժիրուն այդ խաղում 78-րդ րոպեին խփել էր հաղթական գոլը:
Armenian Assembly-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստը մարզաշապիկի վաճառքից վաստակած գումարը կփոխանցի երկու քրիստոնեական կազմակերպությունների, որոնք այդ միջոցներով կօգնեն նաև Ադրբեջանի կողմից 185 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը: