Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Հասարակություն

Որպես ֆինանսներից քիչ թե շատ գլուխ հանող մարդ, հարցեր են ինձ մոտ առաջ գալիս ՔԿ հաղորդագրությունը կարդալիս. Վարդան Արամյանը՝ Աշոտյանի գործի մասին

Ամենևին չեմ ցանկանում իրավական հարցերի մեջ մխրճվել, որովհետև դրանք ինձանից լավ վերլուծող իրավաբան մասնագետներ կան, բայց որպես ՀՀ քաղաքացի և ֆինանսներից քիչ թե շատ գլուխ հանող մարդ, հարցեր են ինձ մոտ առաջ գալիս ՀՀ քննչական մարմինների տարածած հաղորդագրությունը կարդալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆինանսերի նախկին նախարար Վարդան Արամյանը: 

«Օրինակ ՀՀ քննչական մարմինն իր հաղորդագրության մեջ մի քանի անգամ շեշտում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ գնում է կատարվել․

Հարգելի ՀՀ Քննչական մարմին, ձեր հաղորդագրությունից հասկացվում է, որ գնում կատարող սուբյեկտը «Հերացի» արհեստակցական կազմակերպությունն է, որի հիմնադիրը պետությունը կամ համայնքը չէ, այլ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատողներն են, ուստի այս կազմակերպության վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ «Գնումների մասին» 2010-2017թթ գործող օրենքը։ Ավելին ասեմ, այդ օրենքի պահանջները չեն տարածվել նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վրա ևս, որն ունեցել է հիմնադրամի կարգավիճակ՝ համաձայն ՀՀ կառավարության 27.11.2014թ. N 1407-Ն որոշման։

Ըստ 2010-2017թթ «Գնումների մասին» ՀՀ օրենքի,

ԳՆՈՒՄԸ - դա պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ են հանդիսանում․

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ,
բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ,
դ. պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ,
ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներ (միություններ),
զ. պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով,
է. հանրային կազմակերպություններ.
Ինչպես տեսնում եք, ոչ արհեստակցական միությունը և ոչ էլ հիմնադրամը այս վերը նշված կետերից որևէ մեկի պահանջների տակ չեն ընկնում։
Կամ օրինակ հաղորդագրության մեջ նշվում է, որ կատարվել է մեջբերեմ «․․․․վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն» (մեղադրական հոդվածներից մեկն էլ հափշտակություն է դրված)։

Նույնիսկ ես ոչ իրավաբան լինելով գիտեմ, որ ըստ քր․օրենսգրքի սահմանումների հափշտակությունը դա ուրիշի գույքն ապօրինի, ԱՆՀԱՏՈՒՅՑ հանցավորինը կամ այլ անձինը դարձնելն է:

Այս դեպքում դա այդպես չէ․ ձեռքբերման միջոցով տեղի է ունեցել արհեստակցական միության ակտիվների (գույքերի) փոխանակում՝ ֆինանսական միջոցները փոխարինվել են անշարժ գույքով։ Այլ հարց է, թե դրանք համարժեք են, թե ոչ, բայց սրա մասին պատկան մարմինները լռում են կամ լավագույն դեպքում նշում են «շուկայականից բարձր արժեք» արտահայտությունը։ Բա հրապարակեք տեղեկանանք, թե շուկայականից որքա՞ն բարձր արժեքով է ձեռք բերում կատարվել։

Մի խոսքով․․․․»,- գրել է Արամյանը՝ հրապարակելով ՔԿ հաղորդագրությունը