Արցախցի մեր քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են. Հայկ Մամիջանյան
Արցախցի մեր քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են: Ես, ինչպես և մեր քաղաքացիների մեծ մասը, հարյուր տոկոսով գոհ չենք ռազմավարական դաշնակցից: Այս մասին այսօր Ազգայի ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատասխանելով լրագրողի` Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին:
Միջազգային հարթակներում Արցախի հարցով քննարկումների առնչությամբ խմբակցության ղեկավարը նշել է. «Ընդդիմությունը` թե՛ պետական, թե՛ միջազգային մակարդակներում մշտապես խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»:
Նա նաև հավելել է, որ վերջերս Եվրախորհրդարանի պատգամավորներն են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից: