«Գազպրոմն» ու SOCAR-ը քննարկել են գազի մատակարարման հարցերը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով-2023-ի շրջանակներում քննարկել են գազի մատակարարման հարցերը, գրում է «Գազպրոմը»։
Կողմերը քննարկել են ընկերությունների փոխգործակցության արդիական հարցեր, ինչպես նաև դիտարկել գազի փոխադրման ոլորտում գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: