Բոլորը պարզապես սպասում են, որ մենք սկսենք սեղմել կոճակները․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է, որ ուկրաինական հարձակումները Բելգորոդի շրջանի և Կրեմլի վրա Ռուսաստանին սադրելու փորձ է։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Բոլորը պարզապես սպասում են, որ մենք սկսենք սեղմել կոճակները: Բայց նման անհրաժեշտություն չկա։ Որովհետև առաջնագծում թշնամին հաջողության չի հասնում, սա է ամբողջ խնդիրը: Եվ հասկանալով, որ հաջողությունը քիչ հավանական է, նրանք մեզ դրդում են կոշտ գործողությունների՝ հույս ունենալով, որ հետագայում մեզ կասեն. տեսեք, թե որքան չար, դաժան են նրանք»,- ասել է Պուտինը: