Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին Բաքվի մասնակցության վերաբերյալ որոշումն այժմ Մոսկվայում է կայացվելու․ Արման Մելիքյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

Ըստ Արման Մելիքյանի՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ հանգեցնելու է նոր դերակատարների մասնակցությանը պատերազմին:

-Պարոն Մելիքյան, ի՞նչ եք կարծում՝ սահմանային ագրեսիան արդյոք Ադրբեջանի՝ բանակցությունների հետաձգման քաղաքականության շարունակությունը չէ՞։

- Սահմանային միջադեպերի հրահրումն Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հիմնատարրերից մեկն է և մշտապես կիրառվել է նաև բանակցությունների վաշինգտոնյան երկրորդ փուլի հետաձգումից շատ առաջ: Այլ հարց է, որ վերջին միջադեպերը զուգահեռվեցին նաեւ ռուսական ԶԼՄ-ներում ԱՄՆ-ին ուղղված քննադատության հետ, որը վերաբերում էր Վաշինգտոնի կողմից Բաքվի ու Ստեփանակերտի նկատմամբ կիրառվող կոշտ ճնշմանը՝ վերջիններիս միջև ուղիղ երկխոսություն սկսելու պահանջով: Սա ենթադրել է տալիս, որ Մոսկվան և Բաքուն ներդաշնակեցրել են իրենց գործողությունները նաև Հայաստանի ու Արցախի նկատմամբ ուժային և քաղաքական ճնշումն ավելացնելու միջոցով:

- Այս պահին նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ կարող են վերսկսվել հայ-ադրբեջանական բանակցությունները, թե՞ դա Ադրբեջանին ձեռնտու չէ։

- Կարծում եմ, որ Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին Բաքվի մասնակցության վերաբերյալ որոշումն այժմ Մոսկվայում է կայացվելու: Այնպես չէ, որ նախկինում նախագահ Ալիևն ավելի ազատ էր այս հարցում, պարզապես ռուսական կողմի միջամտությունն ավելի քողարկված բնույթ ուներ:

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված հարց չէ, այլ այդ խնդիրը կապված է Իրանի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

- Հավանաբար Թուրքիայի նախագահը նկատի ունի Իրանի կողմից տարածաշրջանի պետությունների սահմանների անխախտության սկզբունքի հռչակումը: Այսինքն՝ նրա խոսքից կարելի է եզրակացնել, որ «Զանգեզուրի միջանցքը» նաև ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ կարող է գործարկվել, եւ Հայաստանը ունակ չի լինի դրան խոչընդոտել, եթե Իրանի ռազմական միջամտության խնդիրը չլինի:

- Ինչպե՞ս կբնութագրեք Արեւմուտքից եկող հայտարարությունները։ Ֆրենկ Փալոնը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգում է խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները», Մեթյու Միլլերը հայտարարել է, թե «խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով»։ Այս պահին ի՞նչ արժեք ունեն այս հայտարարությունները, եթե Ադրբեջանը չի դադարեցնում իր ագրեսիան, եւ նրա նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։

- Իսկապես, այդ հայտարարություններն արժեք ձեռք կբերեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի պահվածքը փոխվի: Բայց, ինչպես վերն ասվեց, Ադրբեջանի պահվածքի փոփոխությունը Մոսկվայից է կախված, քանի որ նախագահ Ալիեւը գործում է՝ հենց Մոսկվայի հետ համաձայնեցնելով իր քայլերը: Այժմ պետք է տեսանելի դառնա, թե կոնկրետ ում ազդեցությունն է Բաքվի համար ավելի ծանրաշկիռ՝ Մոսկվայինը, թե Վաշինգտոնինը:

- Մարիա Զախարովան պնդում է, որ ԱՄՆ-ը խարխլում է միջնորդի իր հեղինակությունը։ Փոխադարձ այս մեղադրանքներն արդյոք չե՞ն վնասում բանակցային գործընթացը, եւ ինչպե՞ս դա կարող է չեզոքացնել Հայաստանը։

- Հայաստանի խնդիրն է հստակորեն ձևակերպել սեփական շահերն ու մոտեցումներն այնպես, որպեսզի դրանց իրավաչափության վերաբերյալ ոչ մեկի մոտ կասկածներ չառաջանան: Այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք որոշել, թե միջնորդներից որ մեկի առաջարկներն են ավելի համահունչ մեր նպատակներին: Պաշտոնական Երևանը չէ, որ պետք է միջամտի Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առաջացող կնճիռների հաղթահարմանը դա իրենք մեզանից լավ կանեն բոլոր դեպքերում:

- Շատ փորձագետների կանխատեսմամբ՝ եթե դիվանագիտությունը չի աշխատում, ուրեմն Ադրբեջանն ակտիվանալու է մարտի դաշտում։ Այդպիսի լայնամասշտաբ զարգացումներ հնարավոր համարո՞ւմ եք։

- Ոչինչ չեմ բացառում, բայց նաև կարծում եմ, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ հանգեցնելու է նոր դերակատարների մասնակցությանը պատերազմին: Այդ պատերազմում, բացի Հայաստանից, Ադրբեջանից ու Արցախից, տարբեր փուլերում անմիջականորեն կարող են ներգրավվել Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը: Հավանաբար, այս կամ այն կերպ, իր մասնակցությունը կունենա նաև Չինաստանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։