Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հայտարարություննները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ չեն նշանակում Մոսկվայի հրաժարում միջուկային սպառազինությունների կրճատման շուրջ երկխոսությունից։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ ընդգծել էր, որ Ռուսաստանն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ՆԱՏՕ-ի երկրները։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, նշել է, որ «Ռուսաստանը պատրաստ է բանակցել»։