Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին անդրադարձել է «ԼՂ հայերի վերաինտեգրման» հարցին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կրկին անդրադարձել է ԼՂ հայերի վերաինտեգրման հարցին՝ հայտարարություն տարածելով Twitter-ի միկրոբլոգում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայ բնակիչներին Ադրբեջանի քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական միջավայրին վերաինտեգրելու հարցում: Ադրբեջանի սահմանադրությունը և օրենսդրությունը և մեր կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում»: