Թուրքիան չի աջակցել Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի ծրագրերին
Թուրքիան չի աջակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին՝ պատասխանելու ռուսական հարձակմանը, հայտնում է Reuters-ը։
Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ պաշտպանական նոր ծրագրերի շուրջ։ Ընդգծվում է, որ դա տեղի է ունեցել Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ։
Որոշումն արգելափակվել է Թուրքիայի կողմից՝ փաստաթղթերում պարունակվող աշխարհագրական տերմինների պատճառով, այդ թվում՝ Կիպրոսի հետ կապված։
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ Թուրքիան ներկայացնում էր պաշտպանության նոր նախարար Յաշար Գյուլերը, քննարկվել են տարածաշրջանային ծրագրերը, որոնցում մանրամասնվել է, թե ՆԱՏՕ-ն ինչպես և ինչ ուժերով կպատասխանի ռուսական հնարավոր հարձակմանը։