Ի՞նչ հարցերի շուրջ են ընթացել ԱՄՆ-ի և Չինաստանի բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը պայմանավորվել են աշխատանքային մակարդակով մի շարք հանդիպումներ անցկացնել՝ երկկողմ կոնկրետ խնդիրների լուծման համար։
Կողմերը կարողացել են առաջընթացի հասնել երեք առանցքային խնդիրների լուծման գործում՝ բարձր մակարդակով կապի վերականգնում, խնդիրների քննարկում և համագործակցության ոլորտների ուսումնասիրում: Բացի երկկողմ կապի ուղիների բարելավման խնդրից, ամերիկացի դիվանագետները շահագրգռված են աշխատել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային աճի ավելացման ուղղությամբ, նշում է թերթը։
Ավելի քան յոթ ու կես ժամ տեւած բանակցություններից հետո Բլինկենը և Գանգը պայմանավորվել են պլանավորել Չինաստանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն: Պետքարտուղարությունը երկխոսությունն անվանել է անկեղծ, բովանդակալից և կառուցողական: