Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի հետևանքով կա 35 զոհ
Խերսոնի մարզում, որտեղ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ բնակավայրեր հեղեղվել են, զոհերի թիվը հասել է 35-ի:
Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ կան մեծ թվով վիրավորներ և անհայտ կորածներ, որոնց թիվը ստույգ հայտնի չէ: