ԱՄՆ-ն նախատեսում է մոծակներ օգտագործելով հակառակորդի զորքերին վարակել. ՌԴ ՊՆ
Միացյալ Նահանգները նախատեսում է մոծակներ օգտագործելով հակառակորդի զորքերին վարակել:
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Պենտագոնը շարունակում է փորձել մոծակների միջոցով տարածել հիվանդություններ, ինչպիսիք են Էբոլան, հեպատիտ B-ն, ՁԻԱՀ-ը և սուր շնչառական այլ հիվանդություններ: Հեպատիտ B-ի վիրուսով վարակված մոծակների կուլտուրաներն արդեն ստացվել են»,- ասել է Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։