Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են
Քաղաքականություն

Տարածաշրջան պետք է ժամանեն համանախագահներն ու զբաղվեն կոնֆլիկտի լուծման իրենց առաքելությամբ․ միջազգայնագետ

Արցախը 190 օր գտնվում է տոտալ շրջափակման մեջ: 190 օր է, ինչ Ռուսաստանը չի վերահսկում «Լաչինի միջանցքը», հետևաբար՝ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ միջանցքի վերահսկողության գործառույթը և դրանից բխող միջանցքով ազատ և անվտանգ երթևեկի ապահովումը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ, քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։

«Ադրբեջանական «կտերը»,

ռուսական «կոմպրոմատները»,

հայկական «կապրիզները»...

Արդեն 190-րդ օրն է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը.

Արցախը 190 օր գտնվում է տոտալ շրջափակման մեջ:

190 օր է, ինչ Ռուսաստանը չի վերահսկում «Լաչինի միջանցքը», հետևաբար՝ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ միջանցքի վերահսկողության գործառույթը և դրանից բխող միջանցքով ազատ և անվտանգ երթևեկի ապահովումը:

ՌԴ խաղաղապահ նախկին ղեկավար Վոլկովի օրոք ադրբեջանական հսկիչ-անցագրակետ տեղադրվեց:

Նոր ղեկավար Լենցովի ներկայությամբ և անձամբ նրա «վահան-երաշխավորությամբ» էլ օրեր առաջ Հակաարի կամուրջի սկբնամասում ադրբեջանական դրոշ տեղադրվեց:

Դիտարկելով այն, որ այս ողջ ժամանակահատվածում ՌԴ-ն այդպես էլ ոչինչ չձեռնարկեց ադրբեջանական ապօրինություններն ու քմահաճույքները կանխելու, իսկ եղածը վերացնելու հարցում, կարող ենք կարծել, որ նրանց ևս շահեկան կամ պարզապես միևնույն է այսպիսի իրավիճակը:

Պատճառներ ու պատրվակներ՝ ինչքան ասես....
թվարկել եմ բազմիցս...

Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը որպես հաջորդ քայլ:

Մի կողմից՝

* հող է նախապատրաստում մնացյալ Արցախի վրա հարձակվելու և այն օկուպացնելու համար,

մյուս կողմից՝

* արցախահայության գլխի տակ փորձում է փափուկ բարձ դնել՝ համոզելով, որ Ադրբեջանը վճռական է Ղարաբաղում բնակվող հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու հարցում:
Որ Ադրբեջանի սահմանադրությունը, օրենսդրությունը և իրենց կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում:

Ասել կուզի՝ «վերաինտեգրման» համոզիչ կտեր են ցանում, «բարի փերիի» երգն են երգում, ու այդկերպ թոզ փչում միջազգային հանրության աչքերին:

Ըստ իս՝ Ադրբեջանն երկրորդ պրոցեսն առայժմ թողել է իներցիոն ընթացքի և այդ հարցում շտապողականություն չի դրսևորում...

Իսկ այդ ժամանակահատվածը նրա համար կլինի որոշիչ, որպեսզի հասկանա, թե հետագա զարցացումներն ինչ ընթացքով, ինչ իրավիճակի կհանգեցնեն:

Այսինքն՝ արցախահայերն անելանելիությունից դրդված կամ կընդունեն իրենց առաջարկած «վերաինտեգրացման» վերջնագիրը կամ նրանք կիրականացնեն առաջին տարբերակը.
սկզբից կհնչեն ռազմական սպառնալիքներ, որին կհետևի ուժի կիրառումը:

Այս երկու տարբերակներից որևէ մեկի, կամ միաժամանակ երկուսի իրագործման ժամկետները կարծում եմ՝ ուղիղ կապված ու կավված են Հայաստանի հետ կնքվելիք «խաղաղության պայմանագրից»:

Երբ այն ստորագրվի, ըստ որի վերջնական կհաստատվի հայ-ադրբեջանական պետական սահմանը, հետևաբար՝ Արցախը ավտոմատ կներառվի Ադրբեջանի մաս ապա այդժամ Ալիևի ձեռքերն ազատ կլինեն իրականացնելու վերը թվարկված տարբերակները:
Որ տարբերակն էլ «աշխատի»՝ լավ է.
հարցը ինքնաբերաբեր լուծվում է...

Հետևաբար՝ նրան պետք է նախ խնդիրներն ի սպառ լուծել Հայաստանի հետ, հետո անցնել Արցախին...

Նրան պետք է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ու վերջնական փաստաթղթով՝ դե յուրե հաստատի, որ Արցախը Ադրբեջան է:

Իսկ դրա անունը «խաղաղության պայմանագիր» է...

Ըստ իս, մինչ տարեվերջ Ալիևը կստիպի Փաշինյանին ստորագրել այն:

Եթե այդ պայմանագրի կյանքի կոչումը նախանշված էր անցած տարեվերջին, բայց այդուհանդերձ այն ժամանակ անհնարին էր, ապա մինչ այս տարեվերջ՝ արդեն իսկ հավանական է:

Հետևություն.

Անկախ բոլոր հավանական և ոչ հավանական սցենարների, նախ պետք է Երևանն ու Ստեփանակերտը «քարերը թափեն փեշերից», խելքի գան, տխմար ամբիցիաներից ու հակասություններից իրենց ձերբազատեն ու հասկանան իրենց համատեղ ու սինխրոն անելիքները...

Այլապես ճակատագրական վերջնարդյունքն ապահովված է...

Սակայն դրա համար նախ պետք է, որ թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում լինեն իրոք պետականամետ, ազգային օրակարգով շարժվող, պետական շահերը սպասարկող իշխանություններ:

Եթե դա ապահովվում է, ապա ադրբեջանական վերոնշյալ ծրագրերն իրենց ժամկետներով հանդերձ որոշակի չափով խափանվում են:

Այնուհետև համատեղ պահանջով, վերջնականապես հստակեցվում է ՌԴ խաղաղապահների գործառույթներն ու անելիքները:

Նրանց անգործության կամ անկարողության պարագայում, համատեղ պահանջով առաջադրվում է նրանց՝ միջազգային այլ խաղաղապահներով փոխարինելու հարցը:

Իհարկե, նման պահանջի պարագայում ենթադրելի է ռուսական խանդն ու ցայտնոտը...

Այս համատեքստում բազմիցս եմ բացատրել ռուսական սցենարն ու վերջիններիս նպատակները:

Ուստի, պետք է դիտարկել ու հաշվարկել ռուսական միջամտությունն ու նեգատիվ ազդեցությունը Երևան-Ստեփանակերտ ալյանսին և նրանց համատեղ օրակարգի ու ծրագրերի իրականացման հարցերում:

Չի բացառվում, որ դիտորդի դեր ստանձնած հետևեն իրենց իսկ կողմից ադրբեջանական «ֆաս» հրամանին...

Նրանք գիտեն, որ բացառապես իրենց է վերապահված կոնֆլիկտի հանգուցալուծման մենաշնորհը...

Էլ չասեմ, որ ինչ-որ տեղ «սնվում» են այս կոնֆլիկտից...

Այսպիսով, անհրաժեշտ է համատեղ օրակարգի հստակեցում:

Եվ հետո.

Անգամ «խաղաղության պայմանագիր» ասված լակմուսի թղթի ստորագրումը, իրենից չպետք է ենթադրի Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հանգամանք:

Եթե իհարկե նման փաստաթուղթ ստորագրվի, ապա այն բացառապես պետք է վերաբերվի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին.

Այն է՝ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա (չնայած որ դրա կարիքը բնավ չկա, քանզի այս երկրներն իրենց սահմաններով ու տարածքի մակերեսով արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված են ու հաստատված ՄԱԿ-ի կողմից),
իսկ որ խելքին գոնե մոտ է՝ ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակումը...

Փաստաթղթում այլ իրավաքաղաքական հարաբերություններ էլ կարող են ամրագրվեն, իսկ հետո, եթե ստացվի՝ կյանքի կոչվեն...
Էլ չասեմ, որ ՀՀ-ն, ի դեմս վարչապետի՝ իրավունք էլ չունի Արցախի ու արցախահայության ճակատագիրը որոշող փաստաթուղթ ստորագրել...

Արցախի կարգավիճակի, առավել ևս այն որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին խոսք անգամ չպետք է լինի այդ փաստաթղթում:

Արցախի կոնֆլիկտը հանգուցալուծված չէ:

Մեր պահանջը պետք է լինի նրա լուծումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեքստում, քանզի նրանց է վերապահված տվյալ կոնֆլիկտի իրավաքաղաքական լուծման մանդատը:

Իսկ այդ մանդատը ոչ-ոք դեռևս չի չեղարկել:

Նույնիսկ նրանք պաշտոնապես չեն հրաժարվել այդ ֆորմատից:

Հետևաբար՝ անկախ Ադրբեջանի քմահաճույքների, անկախ նրանց՝ այդ կառույցի հանդեպ ունեցած արհամարհանքի ու անտագոնիզմի, միևնույն է, պետք է առերեսել իրականության հետ:

Աներկբա է.

այլընտրանք չկա. տարածաշրջան պետք է ժամանեն համանախագահներն ու զբաղվեն կոնֆլիկտի լուծման իրենց առաքելությամբ:

Ամեն օր հայկական կողմը պարտավոր է դա պահանջել ու բարձրաձայնել...

Սա է այսօրվա հրամայականը:

Սրանք են բանակցելու, բանակցություններում պնդելու թեմաները...

Սրանց վրա պետք է կառուցվեն մեր քաղաքականությունն ու մեր վարքագիծը...

Այլ ոչ թե նստել ու լսել Ադրբեջանի ամենօրյա թարմացվող ու ավելացվող պայմանները, որոնք ի դեպ, շատ դեպքերում բավարարվում են...

Մի կողմ նետե՛ք կապրիզները, խելքի եկե՛ք ու այս սկզբունքներով առաջնորդվե՛ք Երևանի ու Ստեփանակերտի իշխանություններ...

Այս պահին սրանք են ձեր անելիքները...

Մնացածը՝ պատրանքներ, արդարացումներ ու սին պատճառաբանություններ են...

Աստված պահապան Մայր Հայաստանին ու Արցախ աշխարհին...»,- գրել է Դավիթ Կարապետյան։