Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՊՆ
Հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ-ից: