Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Երկրի խորհրդանշանները ծաղրի ու սարկազմի առարկա չեն. ով ուզում ես՝ եղիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանին Հայաստանից ու Արցախից բացի դուր չեն գալիս նաև ՀՀ զինանշանը և օրհներգը: Դրոշի մասին դեռ բան չի ասել: Նրան հատկապես դուր չեն գալիս Նոյի տապանը՝ Արարատի գագաթին, զինանշանի առյուծը, Հայոց արքայատոհմերի զինանշանները: Դե, զինանշանի առյուծը, կարծում ենք, մի կերպ կդիմանա Նիկոլ Փաշինյանին դուր չգալուն, չնայած, վերջինիս խորհուրդ չէինք տա մոտիկից դա ստուգել: Բայց, այ, որ նրան դուր չի գալիս Հայոց պատմությունն ընդհանրապես... կարծես օրինաչափություն է դառնում:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ցանկանում է վերացնել ՀՀ գործող զինանշանը, առնվազն այնտեղից հեռացնել առյուծին, ջնջել Արարատը, արքայատոհմերի զինանշանները: Երևի նրա համար հաճելի կլիներ, եթե զինանշանին առյուծի փոխարեն պատկերված լիներ անտեր ու թափառական Չալոն, իսկ Արարատի փոխարեն էլ՝ Հանրային ռադիոյի ջարդված դռան պատկերը: Հնարավոր է:

Դա իր աշխարհընկալման, «երկրի թարս կողմից» լինելու խնդիրն է: Առհասարակ, պարտադիր չէ, որ ցանկացած պետության զինանշանը, օրհներգը (հիմնը), տո՝ անգամ դրոշը դուր գան այդ երկրի անխտիր բոլոր քաղաքացիներին: Իհարկե, տարբեր քաղաքացիներ կարող են մտածել և նույնիսկ առաջարկություններ անել նույն այդ զինանշանը, դրոշը, օրհներգը փոխելու կամ ինչ-ինչ փոփոխություններ անելու վերաբերյալ: Սակայն ցանկացած պետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պատշաճ հարգանքով արտահայտվել ու վերաբերվել իր երկրի պետական խորհրդանիշներին:

Իսկ ժամանակին ոչ հարմար դիրքով գտնվող դրոշի համար մեծ շոուով մաքսային աշխատակցին աշխատանքից ազատած Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ ԱԺ ամբիոնից, բացահայտ, անգամ ցուցադրական անհարգալից վերաբերմունք դրսևորեց Հայաստանի զինանշանի նկատմամբ: Նրա արտահայտությունները ծաղրական էին, սարկաստիկ և նպատակ էին հետապնդում վիրավորել հայ մարդկանց ազգային արժանապատվությունը, ինչպես նաև անարգել ՀՀ զինանշանը: Գրեթե բոլոր պետությունները նման դեպքերի համար սահմանում են որոշակի պատասխանատվություն:

Բացառություն չէ նաև Հայաստանը: Երկրի պետական խորհրդանիշները ծաղրի ու սարկազմի առարկա չեն, ով ուզում ես՝ եղիր: Չնայած, այսքանը մարսելուց հետո պետական խորհրդանշանները ծաղրելն ինչ է, որ իր (իրենց) համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: