Հայաստանը դեռևս Ադրբեջանին չի տրամադրում ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Իսկանդերով
Ադրբեջանի ԱԳՆ-ի հատուկ հարցերով դեսպան Էլշադ Իսկանդերովը հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեղի ունեցած 179 միջադեպի հետևանքով զոհվել է 57, ծանր վիրավորվել՝ 247 քաղաքացի։
«Հայաստանի կողմից ականապատվել է «Ադրբեջանի տարածքի» մոտ 10%-ը: Չնայած առկա դժվարություններին, «Ադրբեջանի» ականապատ տարածքների մեկ տասներորդն արդեն մաքրվել է», - նշել է նա: