NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Երբ մեկ հարց տալու համար հասնում ես անձնագրային. ո՞ւմ մեղքով են հերթերն ու «բարդակը» (տեսանյութ)

Անձնագրային և վիզաների վարչությունում կատարյալ «բարդակ» է: Իհարկե, շատ կցանկանայի խուսափել նման որակումից, բայց հայերենում գոյություն ունեցող բոլոր բառերը շատ մեղմ են հնչում ու չեն տա իրավիճակի իրական գնահատականը: 

Միայն «այո» կամ «ոչ» պատասխանն ստանալու համար, ստիպված ես անցնել մարդկանց խիտ ու անկանոն հերթերի միջով, եթե իհարկե հաջողվում է անցնել: Եվ դա միայն նրա համար, որ բացառապես բոլոր անձնագրային կետերում տառացիորեն հեռախոս չեն վերցնում: 

Երբ մի օր, գեղեցիկ պատահականությամբ, հաջողվեց մտնել բաժանմունքներից մեկի պետի մոտ, վերջինս ասաց. «Դե տեսնո՞ւմ եք՝ ինչ հերթ է. մարդկանց սպասարկե՞նք, թե՞ հեռախոս վերցնենք»:

Դիտարկմանը, թե մարդկանց մեծ մասը հարց տալու համար է հայտնվում այդ հերթերի մեջ, բաժանմունքի պետն ուսերն անխռով վեր բարձրացրեց. «Դե ի՞նչ անեմ, էդպես ա»:

Ես երևի թե չառճակատվեի այս ամենին, եթե...

Խնդիրն այն է, որ փորձում էի հասկանալ՝ ինչպես կարելի է հաշմանդամություն ունեցող սայլակով տեղաշարժվող ու վատառողջ կնոջ անձնագիրը փոխել՝ առանց հերթի ու հնարավորինս հանգիստ պայմաններում (քանի որ կինն ունի բարձր ճնշում ու մի քանի անգամ ուղեղի կաթված է տարել):

Երբ վիճակը բացատրեցի ԱՎՎ Անձնագրային բաժնի պետ Աննա Մակարյանին, նա հորդորեց մոտենալ կնոջ տարածքային ամենամոտ բաժանմունք և խնդրել տնայց կատարել՝ անձնագիրը փոխելու համար: Նա պնդեց, որ նման ծառայություն կա:

Աննա Մակարյանն անգամ կիսատ թողեց հարցս, երբ ասացի. «Իսկ եթե...».

«Եթե չի լինի, անպայման կընդառաջեն, անում են նման բան»,- ասաց նա:

Հարցրեցի. «Վստա՞հ եք»:

«Այո»,- եղավ լակոնիկ պատասխանը:

Ու չնայած նրա ինքնավստահ պատասխանին՝ «եթե»-ն իրենն արեց...

Անձնագրայիններից մեկում ասացին, որ տնայց շատ հազվադեպ են անում, գրեթե չեն անում: Դա միայն այն դեպքում, երբ ոչ միայն ոտքերը, այլև ձեռքերն են անշարժացած. «Բայց էդպես չի լինում»,- ասաց բաժանմունքի պետը:

Մյուսում ասացին, որ ոչ մի պարագայում չեն գնում տուն. «Նման ծառայություն չկա»,-ասաց աշխատակիցը:

«Բայց ԱՎՎ-ից ասացին՝ կա»,- պնդեցի ես, սակայն բաժանմունքի աշխատակիցն անդրդվելի էր. «Չէ՛, չկա»,- ասաց նա ու սկսեց թվարկել մի շարք էտապներ, որոնք պետք է անցնել՝ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու, լիազորվելու և առանց տվյալ անձի խնդիրը լուծելու համար: Ընդ որում, հիշյալ էտապները պետք է անցնել տվյալ հիվանդ մարդու հետ... 

Սա, իհարկե, շատ լուրջ խնդիր է, ու այդ խնդիրը դառնում է գրեթե անլուծելի, երբ, առանց բացառության, անձնագրային բոլոր բաժանմունքներում, առճակատվում ես անծայրածիր խիտ հերթերի, որոնց մեջ, տառացիորեն, շնչահեղձ ես լինում:

Ու որ ամենակարևորն է, հերթերը գոյանում են անձնագային բաժանմունքների անփույթ, անպատասխանատու, չկանոնակարգված աշխատանքից: Այլ կերպ ասած՝ ամենօրյա ռեժիմով հերթերն անձնագրայինում տիրող «բարդակի» հետևանք է:

Մասնավորապես, Արաբկիրի անձնագրայինում.

Առավոտյան ժամը 7:30-ից քաղաքացիները հերթ են պահել. ավելին՝ նրանք անվանացանկ էին կազմել, որը ժամը 9:00-ին՝ անձնագրայինի բացվելուն պես, հանձնել էին հսկիչ ոստիկանին, որպեսզի այդ հերթականությամբ կարողանան մտնել և լուծել իրենց հարցերը:

Վերջինս, փոխանակ բացատրելու, որ ոչ թե ցուցակագրվում են, այլ բաժանմունքի ապարատով կամ առցանց հերթագրվում են, վերցրել էր ցուցակն ու իբր տարել, տվել համապատասխան աշխատակցի:

Ու մինչ մարդիկ սպասում էին, թե երբ իրենց կկանչեն, նոր քաղաքացիներ էին եկել ու հերթագրվելով՝ մտել ներս: Իսկ ցուցակագրված քաղաքացիներին ընդհանրապես ներս չէին թողնում:

«Սպասեք մինչև ներսի մարդիկ դուրս գան»,- ասաց ոստիկանը՝ չմտածելով, որ ժամը 7:30-ից հավաքված մարդիկ իր մեղքով հիմա ներսում չեն: 

Հերթն այնքան խիտ էր, որ անհնար էր և՛ մտնելը, և՛ դուրս գալը:

Ու նյարդային լարվածության մեջ այդ մարդկանց բացատրել, թե ուզում ես մտնել ընդամենը մեկ հարց տալու համար, քանի որ հեռախոսազանգերին չեն պատասխանում՝ անհնար է: Նրանք պատրաստ են հոշոտել, քանի որ բաժանմունքի աշխատակիցների կողմից արդեն խաբված են ու ստիպված՝ ամբողջ օրը անցկացնել հերթի մեջ:

Այս վիճակը բոլոր բաժանմունքներում է, իսկ այս հարցում թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորները «կաբինետային» քաղաքականություն են վարում՝ 1 ժամյա ընդմիջումով ու երկօրյա հանգիստով. հերն էլ անիծած, որ մարդիկ անձնագիր փոխելու, վիզա խփելու ու բոլոր այլ հարցերը լուծելու համար, իրենց աշխատավայրից մի քանի օր ստիպված են թույլտվություն խնդրել, որպեսզի, ի վերջո, հերթը հասնի իրենց: 

Ներկայացնում եմ շատ կարճ մի դրվագ՝ Արաբկիրի անձնագրային բաժանմունքից:

Արմինե Մկրտումյան