Պուտինին ուղիղ հարցրեցի, թե ինչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի, նա ասաց՝ կարելի է փորձել 5 շրջան վերադարձնելու դիմաց պատերազմը կանգնեցնել. Փաշինյան
Ինչո՞ւ նոյոմբերի 9-ին ստորագրեցի եռակողմ հայտարությունը և ինչո՞ւ պատերազմը կանգ առավ հենց այդ օրը։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս հարցում շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու շրջանի վրա, և մեր 25,000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր։ Պատերազմը դադարեցելու մեկ փորձել էր հոկտեմբերի 7-ին տեղի ունեցել, երբ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար զանգահարել էի։ Նա ասաց, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել կրակի դադար հաստատելու համար։ Նույն օրը տեղի ունեցավ իմ 2-րդ հեռախոսազանգը Պուտինի հետ, վերջինս տեղեկացրեց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն, Ալիևն ասել է, որ պատրաստ չէ գնալ կրակի դադարեցմանը»,- նշեց Փաշինյանը։
Առաջին անգամ հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին Փաշինյանն ուղիղ հարցրել է, թե ինչ պետք է անի, որ հրադադար հաստատվի ու պատերազմը կանգնեցվի:
«Նույն խնդրի շուրջ Պուտինի հետ մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին և ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանի վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցինք, որ հանձնարարենք, որ թիմերն աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»,- նշեց նա։