Նիկոլ Փաշինյանը կարող է սենսացիոն հայտարարությամբ հանդես գալ․ Ալեն Սիմոնյան
Փաշինյանը ամեն ինչ մանրամասն կներկայացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ Փաշինյանը հարցաքննվում է։
Անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմությունը ներկա չէ, Սիմոնյանն ասաց․ «Ընդդիմությունը հնարավորություն ուներ ուղիղ եթերում հնչեցնելու բոլոր հարցերը այն հիմնական մեղադրանքների շուրջ, որոնք հնչեցրել է վերջին տարիներին, բայց նույնիսկ այդ հնարավորությունից նա չի օգտվում»։
Սիմոնյանը նաև նշեց, որ Փաշինյանը հանդես կգա նաև սենսացիոն հայտարարություններով։