ԿԸՀ-ն հաստատել է դիմումը. ստորագրահավաքի ժամկետ է սահմանել հունիսի 21-ից օգոստոսի 19-ը. ՀայաՔվե
ՀայաՔվե նախաձեռնող խումբը հայտնում է, որ այսօր ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը։ ԿԸՀ-ն ստորագրահավաքի ժամկետ է սահմանել հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
«Ստորագրման համար հատկացված հասցեների մասին տեղեկությունը ստանալու ենք եռօրյա ժամկետում և անմիջապես հրապարակելու ենք մեր էջերում:
Արի՛, Ստորագրի՛ր, Պաշտպանի՛ր»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: