Ուկրաինան ծրագրում է հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին. Շոյգուն զգուշացրել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային
Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է «Himars» և «Storm Shadow» հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, այդ թվում՝ Ղրիմին:
Այս մասին նշել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ այդ հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավում հակամարտությանը և կհանգեցնի անհապաղ հարվածներ Ուկրաինայում որոշումների կայացման կենտրոններին: