Հնարավոր հակազդեցության կետերն ու օջախները փորձելու են չեզոքացնել․ Խոսրով Հարությունյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․
«ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատմամբ` զարմանալի օրինաչափությամբ ընդդիմադիր ամենահայտնի և ազդեցիկ քաղաքական գործիչները միշտ հայտնվում են նման իրավիճակում, հետևաբար այլևս կարող ենք պնդել, որ ընդամենը օրինաչափություն չէ, սա քաղաքականություն է, որն իրականացվում է իշխանության կողմից: Այս մասին նա նշեց` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը:
— Եթե մենք հավակնում ենք ժողովրդավարության բաստիոնի դերակատարմանը, մեր արևմտյան գործընկերներին փորձում են ներկայանալ ժողովրդավարական ավանդույթների ձևավորման ամենալուրջ ջատագովներ, պատրաստ պետք է լինեն նաև քաղաքական այլ կարծիք լսելուն: Այս իշխանությունը փորձում է քաղաքական ակտիվ գործիչներին կա՛մ չեզոքացնել, կա՛մ դուրս մղելու քաղաքականության գործընթացի գնով մեղմել և զրոյացնել ընդվզման հնարավորությունները: Հավանաբար, մենք կանգնած ենք մեր երկրի, պետականության կայացման տեսանկյունից շրջադարձային, կարևոր որոշման առաջ: Բոլոր հիմքերն ունեմ ողջամիտ եզրակացության հանգելու, որ նման դեպքերում, նույնիսկ այն հնարավոր հակազդեցության կետերն ու օջախները փորձելու են չեզոքացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։