Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը բավականին մոտ է էսկալացիայի, մեծ ռիսկ կա, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս կգա․ Տիգրան Աբրահամյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշմանը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընդդիմախոսների նկատմամբ իշխանության ոչ իրավաչափ գործողությունները միայն հաստատում են այն, որ այս իշխանությունը չունի այլ ճանապարհ, քան գնալու բռնապետությանը հատուկ միջոցների գործադրման:

— Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այս փուլում և ինչո՞ւ հենց Արմեն Աշոտյանը կալանավորվեց:

— Ցավալիորեն տարբեր քրեական կարված գործերով բազմիցս եղել ենք դատարաններում ու արձանագրել, որ այս իշխանության կրեդոն անբարոյականությունն է, որի գործադրած միջոցները տեղավորվում են այս որակման ներքո: Փաստացի այլ սպասումներ չէին էլ կարող լինել՝ հաշվի առնելով Արմեն Աշոտյանի անձը: Մի կողմից նա անձ է, որն իր մեջ կրում է պետականություն, միջազգային հարթակներում ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն եղած տարիներին պատշաճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունն ու պաշտպանել հայկական շահը, մյուս կողմից` Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ է, որը մարտիկ է և կատաղի պայքար է մղում այս իշխանության հաստատած բարքերի, վարած քաղաքականության դեմ և նրանց գործած դավաճանությունը վեր է հանում:

— Այս իրավիճակում ի՞նչ հանգուցալուծում սպասել, երբ իշխանությունն, ըստ էության, ամեն կերպ փորձում է չեզոքացնել արմատական ընդդիմախոսներին:

— Այն պատկերը, որը կա այսօր մեր հասարակության մեջ, ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ով ինչ կարգավիճակ ունի, պատրաստ է պայքարելու որևէ ձևով, զենքերը պարզապես չի հանձնել, ձեռքերը վեր չի բարձրացրել: Իհարկե, չէի ցանկանա, որ այսպիսի առիթների համատեքստում քննարկեինք պայքարի պատրաստակամությունը, բայց, համենայնդեպս, նաև դատարանի առաջ վերահաստատվեց պայքարի կամքն այն մարդկանց միջոցով, ովքեր եկել էին Արմեն Աշոտյանին՝ իրենց ընկերոջը, գաղափարակցին, պարզապես մարդուն, ով պայքարում է իր երկրի համար, սատարելու ու նրա կողքին կանգնելու:

— Վերջին օրերին սահմանային որոշակի լարվածություն կա, որը թեժացվում է ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այսօր հասարակության համար զուգահեռ երկու իրականություն կա. մեկն առաջնագիծն է, որտեղ Կոռնիձորի ու Տեղ գյուղի ուղղությամբ, դրանից հետո Կապանի, ապա Երասխի ուղղություններով բավականին լարված էր իրավիճակը: Ընդհանուր առմամբ՝ եթե գնահատենք ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանի և Արցախի շուրջ, բավականին բարդ է: Իսկ մյուս իրականությունը խորհրդարանականն է, որը որևէ իրական կապ չունի մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Տեսնում ենք ինչ-որ լկտի արտահայտություններ, ժպիտներ, սարկազմներ, ուրախություն... Գիտեք, եթե շատերիս համար ակնհայտ է և պարզ, թե այս իշխանության ընդհանուր դեմքը ինչու է այս ձևով դրսևորվում, ապա բնական է, որ մեր շատ քաղաքացիների համար որոշակի տարօրինակ ասոցիացիաներ են առաջանում: Մինչդեռ սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը բավականին մոտ է էսկալացիայի, և առանց չափազանցության մեծ ռիսկ կա, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս կգա:

— Ըստ Ձեզ` ո՞ր ուղղություններով և ի՞նչ նկրտումներով է Ադրբեջանը փորձելու էլ ավելի սրել իրավիճակը:

— Հավանական երկու ուղղություն կա. մեկը Արցախի Հանրապետությունն է, որի հետ կապված Ադրբեջանը բավականին լուրջ տեղեկատվական և քաղաքական նախապատրաստություն է իրականացնում, փորձում է լեգիտիմացնել Արցախի ապառազմականացման հարցը և առանց թաքցնելու՝ պատրաստ է այն իրականացնելու ճանապարհին ուժ կիրառել: Մյուս կողմից ադրբեջանական տարածքային հավականություններն են ՀՀ տարածքի նկատմամբ: Կան թվացյալ խաղաղության շուրջ բանակցություններ, բայց իրականում միջազգային օրակարգում կան ադրբեջանական պահանջներ, որը փորձ է արվում ամեն գնով իրականացնել, այդ թվում նաև ուժ գործադրելու միջոցով: Այնպես որ, իշխանության առաջ բերած այս կրկեսային իրականությունը և այն իրադրությունը, որը ստեղծված է մեր սահմանների ու Արցախի Հանրապետության շուրջ, բավականին ծանր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։