Այս բոլոր պատերազմական հանցագործներին պետք է տանել Շուշի․ սրանց մշտական հանգրվանը Շուշիի բանտը պետք է լինի․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազնիվ կլինի, եթե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ՀՀ Ազգային ժողովի քննիչի հանձնաժողովի հունիսի 27-ին նախատեսվող նիստն անցկացվի Շուշի քաղաքում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից խոստացված` Արցախի Ազգային ժողովի Շուշիի նստավայրում, որը, ըստ Արայիկ Հարությունյանի պիտի պաշտոնապես բացվեր Շուշիի ազատագրման 30-ամյակի օրը, 2022 թվականի մայիսի 8-ին։
Այս բոլոր պատերազմական հանցագործներին պետք է տանել Շուշի, սրանց մշտական հանգրվանը Շուշիի բանտը պետք է լինի»։