ԵՄ դիտորդները Սիսիանի օդանավակայանում են. կմիանան դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկությանը
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Սիսիանի օդանավակայանում ողջունել են Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE պատվիրակությանը։ Այս մասին ասվում է առաքելության Twitter-ի էջում։
Նշվում է, որ նրանք միանալու են ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկության համար: