Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են. Լեյլա Աբդուլլաևա
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան ֆրանսիական Sud Radio մասնավոր ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։
Խոսելով այն մասին, թե կարո՞ղ են ադրբեջանցիներն ու հայերը միասին ապրել, դեսպանը դրական է պատասխանել.
«Նախ՝ նրանք արդեն միասին ապրել են Ղարաբաղում։ Երկրորդ՝ Ադրբեջանը բազմադավան և բազմազգ պետություն է, որտեղ հարգվում և պաշտպանվում են բոլոր ազգությունների ներկայացուցիչների իրավունքները։ Մենք Ղարաբաղի հայերին համարում ենք մեր քաղաքացիները, ուստի նրանք կօգտվեն Ադրբեջանի քաղաքացու բոլոր իրավունքներից»,- հավելել է Աբդուլաևան։