«էստի համեցեք ենք» տալիս, բայց «իշտահներիդ քացախ»․ Մամիջանյանը՝ հնարավոր նոր ձերբակալություների ու փողոցային պայքարի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ փողոցային պայքար լինելու է։
«Փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Թե երբ կամ ինչպես՝ Մամիջանյանը մանրամասներ չհայտնեց, բայց նկատեց, որ իր այս հայտարարությունը կարող է նոր ձերբակալությունների տեղիք տալ։
«Գիտեմ, որ այս հայտարարությամբ «էստի համեցեք ենք» տալիս, որպեսզի ինձ և իմ մյուս գործընկերներին ձերբակալեն, բայց «իշտահներիդ քացախ», ես արդեն ասել եմ՝ հայ ժողովուրդն է հեռացնելու իրեն, իսկ ամբողջ հայ ժողովրդին, իհարկե, նա (նկատի ունի Փաշինյանը-հեղ․) շատ կուզի, բայց ֆիզիկապես չի կարող ձերբակալել»,- ասաց Մամիջանյանը։
Նա չխոսեց ժամանակացույցի մասին ու չասաց, թե կոնկրետ երբ կսկսեն պայքարը, բայց հայտարարեց․ «Մենք շատ ժամանակ չունենք»։