Ռուսական բանակը հրթիռակոծել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության շենքը
Ռուսական բանակը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության շենքին։ Այս մասին գրում է The Economist-ը։
Վարչական շենքը վերջին անգամ հրթիռակոծվել է այս տարվա մայիսի 29-ին։ Հարձակումն իրականացվել է բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքից:
Առաջին անգամ հարձակում տեղի է ունեցել մարտ ամսին: