Ադրբեջանական կողմը դրական է պատասխանել սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին ՀՀ առաջարկին․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Ադրբեջանական կողմը դրական է պատասխանել սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին ՀՀ առաջարկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ հանդիպման վայրի և ամսաթվի մասին դեռ պայմանավորվածություն չկա։
«Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին: